Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

«Կոմունալները» կփոխհատուցվեն

«Կոմունալները» կփոխհատուցվեն
02.03.2018 | 13:14

Սահմանամերձ շրջանների բնակիչներն այս տարի ևս մենակ չեն մնա կոմունալ և հողի հարկի վճարների հետ։ Գործադիրի երեկվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց սահմանամերձ շրջանների բնակիչներին հողի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի վճարների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին առաջարկը, ինչն էլ հաստատվեց։ Այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի 928871,2 հազար դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ